BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վիճակագրության նկարչությունը

Վիճակագրության նկարչությունը
07.12.2012 | 00:18

Ի տարբերություն մարդկանց, թվերը չեն կարմրում, ինչը Հայաստանում փաստ է, բայց ոչ աքսիոմ։ ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին չի զարմացնում այն փաստը, որ, իրենց ներկայացրած տվյալներով, աղքատությունը նվազում է, իսկ կյանքում` ավելանում։ «Կան նաև օբյեկտիվ պատճառներ. տարբերությունների տեսությունը փաստում է, որ միջին վիճակագրական ցուցանիշը բոլորի անձնական փորձության հետ չի համընկնում»,- ասաց Ստեփան Մնացականյանը։ Դե, իսկ եթե խոսեցինք համընկնումներից, բնականաբար, կրկին հարց առաջացավ. եթե ՀՀ նախագահը հայտարարեր, որ 2012-ի տնտեսական աճը պետք է կազմի 11 %, այդ դեպքում վիճակագրությունը կարձանագրեր 11 տոկոս ա՞ճ։ «Չեմ կարող ասել, բայց պետք է իմանալ, որ կա կառավարություն, որը տարբեր ցուցանիշների հիման վրա կանխատեսումներ է իրականացնում, այնպես որ, աճի հետ կապված հարցերը պետք է ուղղեք կառավարությանը, թե ինչպես են իրենք կանխատեսումներ կատարում»,- նկատեց ԱՎԾ-ի ղեկավարը։ Հիշեցնենք, որ կառավարությունը սկզբնական շրջանում կանխատեսել էր 4,2 % տնտեսական աճ, և միայն հունիս-հուլիս ամիսներին ՀՀ նախագահը հայտարարեց 7 % աճի մասին։ Այս դեպքում ո՞րն է հայրենի վիճակագրական ծառայության պատասխանը. «Ընդհանրապես վիճակագրությունը չպետք է հետևի կանխատեսումներին, ելնելով օբյեկտիվության կանխավարկածից»,- պարզաբանեց Ստեփան Մնացականյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ